00:00:00

Հունվարի 18-ին ոստիկանության կրթահամալիրում ազդարարվեց ապագա պարեկների ուսուցման մեկնարկը

17:08, 18 հունվար 2021 Իրավական

Հունվարի 18-ին ոստիկանության կրթահամալիրում ազդարարվեց պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով 5-ամսյա ուսուցման մեկնարկը: Պարեկային ծառայության շարքերը առաջինը համալրելու իրավունք ստացածներից 496-ը քաղաքացիական անձինք են, 274-ը՝ ոստիկանության ծառայողներ: 770 մրցութային տեղի համար ընդունելությանը մասնակցելու համար դիմել էր ավելի քան 2500 դիմորդ: Ընդունելության ստուգումները մեկնարկել էին անցած տարվա սեպտեմբերին։ Դրական միավորներ հավաքած դիմորդները անցել են նաև հարցազրույց։ Ընդունող հանձնաժողովի որոշմամբ՝ մրցույթով անցած համարվեցին առավելագույն միավորներ հավաքած և հարցազրույցի դրական եզրակացություն ստացած 770 դիմորդներ։ 5-ամսյա ուսումնառության ընթացքում ապագա պարեկները կստանան անհրաժեշտ գիտելիքներ՝ օտար լեզուներից ու բարեվարքությունից սկսած՝ մինչև ոստիկանական գործ ու կրակային հմտություններ։ Արվելու է ամեն ինչ, որ ունենանք առավել պրոֆեսիոնալ ոստիկաններ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր