00:00:00

«Ռմբակոծիչներով Իրանին վախեցնելու փոխարեն այդ միլիարդները պետք է ծախսեիք ձեր հարկատուների առողջության վրա». Իրանի ԱԳ նախարարը դիմել է ԱՄՆ-ին

16:03, 18 հունվար 2021 Աշխարհ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կիրակի օրը նախազգուշացրել է, որ Իրանը «չի ամաչում» ագրեսորներին ոչնչացնելու համար՝ նշելով, որ 1980 թվականին Իրան ներխուժած Սադամ Հուսեյնի բանակի պարտությունը լավ օրինակ է հնարավոր զավթիչների համար: Այս մասին հայտնում է իրանական Tehran Times լրատվականը: Իրանի գլխավոր դիվանագետի սպառնալիքներն արվել են այն բանից հետո, երբ կիրակի առավոտյան իսրայելական օդային տարածքով ամերիկյան երկու B-52 ռմբակոծիչներ շարժվել են դեպի Պարսից ծոց: «Չնայած մենք պատերազմ չենք սկսել ավելի քան 200 տարի, մենք չենք խուսափում ագրեսորներին ջախջախելուց: Պարզապես հարցրեք ձեր լավագույն ընկերներին, ովքեր սատարել են Սադամին», - գրել է Զարիֆը թվիթերյան օգտահաշվում: Զարիֆը Սպիտակ տանը խորհուրդ է տվել Իրանին վախեցնելու նպատակով B-52 ռմբակոծիչների թռիչքի փոխարեն այդ առաքելությունների համար ներդրված մեծ ծախսերն ուղղել երկրի առողջապահության ոլորտին, համավարակի հետևանքով մահացող ամերիկացիների թիվը կրճատելու նպատակով: «Եթե ձեր ռմբակոծիչները նպատակ ունեն վախեցնել կամ զգուշացնել Իրանին, ապա դուք այդ միլիարդները պետք է ծախսեիք ձեր հարկատուների առողջության վրա»,-նշել է Զարիֆը: Լրատվականը նշում է, որ ամերիկյան B-52 ռմբակոծիչներն արդեն հինգերորդ անգամ են թռչում այդ տարածքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր