00:00:00

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

14:50, 18 հունվար 2021

Մոսկվան չի պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և այն ընդգրկել Ռուսաստանի կազմում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է ria.ru-ն։ «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու էկզոտիկ առաջարկին, ապա, ինչպես հասկանում եմ, Ղարաբաղի անկախությունը չի ճանաչվել ոչ մեկի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կողմից: Մենք նման միտք անգամ չունենք։ Մենք ելնում ենք նրանից, որ այս տարածաշրջանում բոլոր հարցերը պետք է լուծվեն այստեղ գտնվող երկրների և, առաջին հերթին, Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- հայտարարել է Լավրովը 2020 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: Նա ընդգծել է, որ ՌԴ-ն պատրաստ կլինի օգնել, որպեսզի տարածաշրջանում հաստատվի խաղաղություն, կայունություն և անվտանգություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր