00:00:00

Ռուս խաղաղապահներն ավելի քան 18 հազար քմ տարածք են ախտահանել Լեռնային Ղարաբաղի տարածքում

12:56, 18 հունվար 2021

Ռուս խաղաղապահ զորախմբի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության հատուկ ստորաբաժանումներն ախտահանման աշխատաքներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Զինծառողների շրջանում նմանատիպ միջոցառումները իրականացվում են ամեն օր` կորոնավիրուսային վարակի և այլ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով: Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության հատուկ ստորաբաժանումների անձնակազմը համալրված է օդակաթիլային ախտահանման շարժական համալիրներով, ինչպես նաև շնչառական օրգանների, դեմքի և աչքերի անհատական պաշտպանության միջոցներով: Ախտահանումն իրականացվում է սպիրտ պարունակող ախտահանիչ միջոցներով և քլոր պարունակող լուծույթներով: Ախտահանումն իրականացվել է խաղաղապահների շտաբում, դիտակետերում ևւ նրանց բնակության վայրերում: Այսօրվա դրությամբ ախտահանվել է ավելի քան 18 հազար քառակուսի մետր տարածք, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի բոլոր դիտակետերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր