00:00:00

Խուճապի մի՛ մատնվեք․ ռազմամթերքի վնասազերծման ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում

12:08, 18 հունվար 2021

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր սակրավորական ջոկատները զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների շրջանակներում, ռազմամթերքի վնասազերծում են նախատեսում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, ինչպես նաև Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում: «Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Ուստի խնդրում ենք խուճապի չմատնվել: Սակրավորական ջոկատներն աշխատում են ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 18:00-ն: Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարներին»,-նշված է ԱԻՊԾ հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր