00:00:00

Հայտնի է առաջին երկիրը, ուր կայցելի Ջո Բայդենն ԱՄՆ նախագահի պաշտոնում

23:37, 17 հունվար 2021 Աշխարհ

Առաջին երկիրը, որը կայցելի Ջո Բայդենն ԱՄՆ նախագահի պաշտոնում, կդառնա Մեծ Բրիտանիան, գրում է Mirror-ը: Պարբերականը նշում է, որ Բայդենն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կհանդիպեն Քորնուոլում՝ Քարբիս Բեյ հանգստավայրում, հունիսին «մեծ յոթյակի» գագաթնաժողովի շրջանակում: Քորնուոլ կոմսության հաշվարկով՝ այդ հանդիպումը երկրի տնտեսության համար 50 մլն ֆունտ ստերլինգի չափով խթան կհանդիսանա: Ջոնսոնը նկարագրել է Քարբիս Բեյը՝ որպես իդեալական վայր այդքան կարեւոր գագաթնաժողով անցկացնելու համար: Նա պատրաստվում է դիմել աշխարհի ամենաապահովված երկրների՝ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի ղեկավարներին, ինչպես նաեւ ԵՄ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցությունն ընդլայնելու մասին խնդրանքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր