00:00:00

Նավալնին Մոսկվա է ժամանել Բեռլինից

21:32, 17 հունվար 2021 Աշխարհ

Բեռլինի Բրանդենբուրգ օդանավակայանից Մոսկվա է ժամանել ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնին: Այդ մասին թվիթերյան էջում գրել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը: Ավելի վաղ «Դոժդ» հեռուստաալիքի թղթակիցը հաղորդել էր, որ Նավալնին գտնվում է ինքնաթիռում եւ զբաղեցրել է իր տեղը: Նրան ուղեկցում է նաեւ իր տիկինը՝ Յուլյան: Ի պատասխան լրագրողի հարցին, որը գտնվում էր միեւնույն ինքնաթիռում, ընդդիմադիր բլոգերը հայտնել է, որ իր ինքնազգացողությունը լավ է եւ ուրախ է տուն վերադառնալու կապակցությամբ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանը ստացել է Գերմանիայից Ալեքսեյ Նավալնիի միջադեպի կապակցությամբ նյութեր, սակայն գերմանական կողմի պատասխանն «ինչպես միշտ հարցված դրույթների վերաբերյալ, ըստ էության, ոչինչ չէր պարունակում»,-հաղորդում է Վեստի.ռու-ն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր