00:00:00

Թուրքիայի ափերի մոտ խորտակվել է ռուսական բեռնատար նավ

17:10, 17 հունվար 2021 Աշխարհ

Թուրքիայի ափերի մոտ ռուսական «Արվին» խորտակված բեռնատար նավի անձնակազմի շրջանում զոհեր չկան, «Ինտերֆաքս»-ին հայտնել է Թուրքիայի աղետների եւ արտակարգ պատահարների վերահսկման գործակալության (AFAD) աղբյուրը: «Առկա տեղեկություններով՝ զոհեր չկան»,-ասել է նա: Մինչդեռ փրկարարական գործողություններն իրականացնելու համար խոչընդոտում են եղանակային վատ պայմանները խորտակման շրջանում: Հայտնի է, որ աղետի վայր է ուղարկվել երեք նավ, սակայն ուժգին քամու եւ ալիքների պատճառով դրանք չեն կարող մոտենալ խորտակված նավի տարածքին: Մինչդեռ Անկարայում ՌԴ դեսպանատունը պարզում է բեռնատար նավի խորտակման հանգամանքները եւ զբաղվում անձնակազմի անդամների ճակատագրերը պարզելու գործով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ դրոշի ներքո բեռնատար նավը խորտակվել է Թուրքիայի Բարտին նահանգի ափերի մոտ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր