00:00:00

Հացի գյուղի բնակիչը հունվարի 14-ին գերեվարվել էր ադրբեջանցի զինվորականների կողմից, մի քանի ժամ անց վերադարձվել է

23:35, 16 հունվար 2021

Հունվարի 14-ին Հացի գյուղի բնակիչ Արա Գասպարյանը մի քանի ժամով գերեվարվել էր ադրբեջանցի զինվորականների կողմից: Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում Գասպարյանը պատմում է՝ գերեվարվել է արոտավայրում անասուն արածեցնելիս: Արա Գասպարյանը պատմում է, որ սահմանները գծված չեն եղել, եւ ադրբեջանական զինվորականի կողմից գերեվարվելու հետո վերջինս նրան առաջարկել է շրջել տարածքում և ապացուցել, որ Գասպարյանը խախտել է սահմանը: «Տարան Վազգենաշենի դպրոցի շենք, 1 ժամ պահեցին, հետո աչքերս կապեցին ու մոտ մի ժամ մեքենայով գնացինք մի կաբինետ, որտեղ աչքերս բացեցին»,-ասում է Գասպարյանը: Արա Գասպարյանը մի քանի ժամ հարցաքննվելուց հետո հանձնվել է ռուս խաղաղապահներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր