00:00:00

Վրաստանի նախագահը Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

19:12, 16 հունվար 2021 Աշխարհ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կընդունի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Հանդիպումը տեղի կունենա հունվարի 22-ին Բրյուսելում: Այս մասին հայտնում է «Online Գրուզիան»: Այս մասին տեղեկությունը տարածել է դաշինքի հանրության հետ կապերի ծառայությունը: Մամուլի հաղորդագրության համաձայն՝ Սալոմե Զուրաբիշվիլին նաեւ կմասնակցի ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին: Դաշինքի հանրության հետ կապերի ծառայության տվյալներով՝ COVID-19-ի հետ կապված անվտանգության միջոցառումների պատճառով լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չեն տա ներկա լինել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում այդ իրադարձության լուսաբանման համար: Միջոցառման ուղիղ հեռարձակումը կատարվելու է ՆԱՏՕ-ի կայքում արարողակարգային ձեւաչափով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր