00:00:00

Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Թումանյանի, Տաշիրի և Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում

18:06, 16 հունվար 2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ի դրությամբ, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Թումանյանի, Տաշիրի և Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր