00:00:00

Հայազգի Հայկ Հաջինազարյանը Բայդենի վարչակազմում պաշտոն է ստանձնել

16:22, 16 հունվար 2021 Աշխարհ

Հայազգի Հայկ Հաջինազարյանը Բայդենի վարչակազմում պաշտոն  է ստանձնել, նա կղեկավարի Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության վարչությունը: Այս մասին ասվում է Միացյալ Նահանգների ընտրված նախագահի և փոխնախագահի համատեղ հաղորդագրության մեջ:
Աղբյուրի հաղորդմամբ նորանշանակ պաշտոնյաները որակյալ ու փորձառու մասնագետներ են և պատրաստ են առաջին իսկ օրը «արդյունք ցույց տալ»: Արեւմտյան Փենսիլվանիայում Հայկ Հաջինազարյանը Բայդենի նախընտրական քարոզչության մամուլի քարտուղարն էր: Դրանից առաջ նա տեղեկատվական աջակցություն էր ցուցաբերում Նյու Հեմփշիրում, Նեվադայում, Տեխասում, Օհայոյում և այլ նահանգներում ընտրությունների ժամանակ: Նախքան Բայդենի քարոզարշավին միանալը, Հաջինազարյանն աշխատում էր Կապիտոլիումում, նախ ՝ որպես Ինդիանայից ընտրված սենատոր Ջո Դոնելիի խոսնակ, ապա որպես Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության կոմիտեի խոսնակի տեղակալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր