00:00:00

Մոսկվայում ուժեղ ձյան պատճառով ավելի քան 20 չվերթ է հետաձգվել ու չեղարկվել

14:22, 16 հունվար 2021 Աշխարհ

Մոսկվայի օդանավակայանները ուժեղ ձյան պատճառով ավելի քան 20 չվերթ են հետաձգել ու չեղարկել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մոսկվայի ժամանակով ժամը 11:54-ին «Վնուկովո» օդանավակայանում 3 չվերթ հետաձգվել է, 2-ը` կասեցվել, «Դոմոդեդովո»-ում 11 չվերթ հետաձգվել է, իսկ «Շերեմետևո» օդանավակայանում 4 չվերթ հետաձգվել է, 3-ը` չեղարկվել: Շաբաթ օրը Մոսկվայում սպասվում է 15 աստիճան ցուրտ և ուժեղ ձյուն, քամու ուժգնացում ու ցածր մթնոլորտային ճնշում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր