00:00:00

Ոստիկանների լիազորությունները դադարեցվել են. ոստիկանությունը՝ միջադեպի մասին

19:00, 15 հունվար 2021

ՀՀ Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել լրատվամիջոցներից մեկում հրապարակված նյութի վերաբերյալ։ «Այսօր լրատվական կայքերից մեկն անդրադարձել է 2020 թվականի օգոստոսի 22-ին Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներից մեկի դիմաց տեղի ունեցած միջադեպի։ Նշենք, որ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննություն։ Այնուհետև հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն։ Նշենք նաև, որ ոստիկանության 3 ծառայողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Կոչ ենք անում լրատվամիջոցներին՝ հրապարակումից առաջ բազմակողմանի ուսումնասիրել դեպքի հանգամանքները», - ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։ Նշենք, որ խոսքը վերաբերում է yerevan.today.am լրատվական կայքում հրապարակված տեղեկությանը, համաձայն, որի մի քանի ոստիկան ծեծի են ենթարկել մի քաղաքացու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր