00:00:00

Ֆրանսիան ընդլայնում է պարետային ժամը եւ հատուկ պահանջներ մտցնում երկիր մուտք գործելու համար

18:44, 15 հունվար 2021 Աշխարհ

Հունվարի 16-ից Ֆրանսիայի ամբողջ տարածքում ընդլայնվում է պարետային ժամի գործողությունը. առանց ծանրակշիռ պատճառի տանից դուրս գալու արգելքը գործելու է ժամը 18-ից, փոխանցում է RFI-ն: Հունվարի 18-ից ԵՄ սահմաններից դուրս Ֆրանսիա ժամանող բոլորը պետք է ներկայացնեն COVID-19-ի բացասական թեստ, 7 օրով ինքնամեկուսանան, այնուհետեւ կրկնակի թեստավորվեն: Ֆրանսիայում համաճարակը կայունացել է «բարձր հարթության վրա»՝ օրական վարակումների 16 հազար դեպք միջին թվով: Այս իրավիճակում իշխանությունները որոշել են պարետային ժամը երկարացնել համազգային մասշտաբով: Ֆրանսիայի ամբողջ տարածքում հունվարի 16-ից այն սկսվելու է ժամը 18-ին, այլ ոչ թե երեկոյան 20-ին, ինչպես մինչեւ հիմա էր: Պարետային ժամը նշանակում է առանց որոշակի ծանրակշիռ պատճառի (աշխատանք, շտապ այց բժշկին), դա նշող հատուկ ծառայացուցակի եւ հաստատող փաստաթղթերի տանից դուրս գալու արգելք: Դա նաեւ նշանակում է խանութների եւ հանրային շենքերի փակում: Կորոնավիրուսի ավելի վարակիչ շտամների  («բրիտանական» եւ «հարավաֆրիկյան») մասշտաբային տարածման մտավախություն ունենալով՝ իշխանությունները հատուկ պահանջներ են մտցնում երկիր մուտք գործելու համար: Երկուշաբթիից՝ հունվարի 18-ից սկսած Եվրամիության սահմաններից դուրս գտնվող երկրներից Ֆրանսիա գալ ցանկացող բոլորը պարտավոր կլինեն ներկայացնելու COVID-19-ի բացասական թեստ: (Այս պահանջն արդեն գործում է Մեծ Բրիտանիայից Ֆրանսիայի տարածք մուտք գործելու համար): Ֆրանսիա ժամանելով՝ բոլորը պետք է պարտադիր 7 օր ինքնամեկուսացման մեջ լինեն, այնուհետեւ անհրաժեշտ է կրկնակի թեստ հանձնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր