00:00:00

Ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չկա. նախարար

19:32, 15 հունվար 2021

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկից հանվել է ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու պահանջը։ Նախկին կարգավորումների համաձայն՝ այս փաստաթուղթը ներկայացնելը պարտադիր պահանջ էր չաշխատող անձին նպաստի այս տեսակը նշանակելու համար։ Կատարված փոփոխությունների արդյունքում` ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չկա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր