00:00:00

«Հյուսիսային հոսք 2»-ի օպերատորը հետաձգել է խողովակաշարի կառուցումը

16:38, 15 հունվար 2021 Աշխարհ

Nord Stream 2 AG-ն որոշել է հետաձգել «Հյուսիսային հոսք 2»-ի խողովակաշարի կառուցումը, հաղորդում է Կոմերսանտը՝ հղում անելով Handelsblatt-ին: Նախագծի օպերատորի ներկայացուցիչը նշել է, որ աշխատանքից առաջ անհրաժեշտ է ստուգել տեխնիկական հագեցվածությունը: Շինարարության վերսկսման ժամկետներ չեն նշվել: Ներկայացուցչի խոսքով՝ տեխնիկական հագեցվածության ստուգումը կտեւի առնվազն մի քանի օր: Նախօրեին ընկերության մամուլի ծառայությունը հաստատել է հունվարի 15-ից գազատարի շինարարության վերսկսումը: Դանիայի տարածքային ջրերում աշխատանքի թույլտվություն է տվել տեղական կարգավորիչը: Խոսքը գազամուղի ՝ 50 կմ երկարությամբ վերջին երկու գծերի կառուցման մասին է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր