00:00:00

Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է մեկուսարանում պահվող հայ ռազմագերիներ հետ

14:43, 15 հունվար 2021 Աշխարհ

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Բաքվի մեկուսարանում հերթական հանդիպումն է անցկացրել կալանավորված անձանց հետ: Այս մասին հայտնում է minval.az-ը: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ այցի շրջանակներում ՄԻՊ գաղտնի կարգով հանդիպել է այնտեղ պահվող հայ ռազմագերիների հետ, որոնք գերեվարվել են 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո: Նշենք, որ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ստույգ թվի վերաբերյալ տեղեկություն չկա: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ օրերս կայացած մոսկովյան հանդիպման ժամանակ չի հաջողվել լուծել գերիների վերադարձի հարցը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր