00:00:00

ՊԵԿ աշխատակիցները մարտական զենք կիրառելու իրավունք կստանան

13:21, 15 հունվար 2021 Իրավական

ՀՀ Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները, որոնք որոշակի գործունեություն են իրականացնում, այդ թվում՝ օպերատիվ, պետք է ապահովվեն զենքով: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանը: Նրա խոսքով՝ տվյալ հատուկ միջոցներն առաջարկվում է օգտագործել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար, ինչպես օրինակ՝ մաքսանենգության դեմ պայքար, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների անօրինական ներկրում՝ շրջանցելով մաքսային գրանցումը: Ընդ որում, նա պարզաբանեց, որ կառավարությունը կորոշի, թե գերատեսչության կոնկրետ որոշ ստորաբաժանումները հնարավորություն կստանան օգտվել մարտական զենքից: Կարճատեւ քննարկումից հետո օրինագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր