00:00:00

Մահացել է «Երալաշ»-ի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչեւսկին

12:30, 15 հունվար 2021 Աշխարհ

Կյանքի 72-րդ տարում կորոնավիրուսից մահացել Է «Երալաշ» մանկական երգիծական հանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչեւսկին: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է նրա ընկերը՝ արտիստ Վլադիմիր Դոլինսկին: «Այո, նա վախճանվել Է»,-ասել Է Դոլինսկին: Գրաչեւսկու մահվան պատճառը դարձել Է կորոնավիրուսը: Բորիս Գրաչեւսկին ծնվել Է 1949 թվականի մարտի 18-ին: Խորհրդային եւ ռուսաստանցի կինոռեժիսոր ու սցանարիստ, կինոարտադրության կազմակերպիչ: 2002 թվականից «Երալաշ» մանկական կինոհանդեսի գեղարվեստական ղեկավար: Ռուսաստանի «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի անդամ, ՌԴ արվեստների վաստակավոր գործիչ, ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր