00:00:00

Դանակահարություն` Ծաղկաձորի սրճարաններից մեկում

00:02, 15 հունվար 2021 Իրավական

Հունվարի 9-ին, ժամը 1-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա մի տղամարդ: Նրան դանակահարել էին: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Ոստիկանները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից ժամեր անց պարզվեց ոչ միայն կասկածյալի ինքնությունը, այլև քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ հունվարի 9-ին, կեսգիշերն անց, Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների փողոցի բար-սրճարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր Ծաղկաձոր քաղաքի 33-ամյա մի բնակիչ: Նույն օրը Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի տներից մեկում կասկածվողը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց բաժին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք: Դանակը հայտնաբերվել է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: https://www.youtube.com/watch?v=4k0UoHFabW8&feature=emb_title

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր