00:00:00

Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու կարգը լրամշակվել է

22:30, 14 հունվար 2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու կարգը լրամշակվել է։ Կառավարության որոշմամբ՝ մայրության նպաստ նշանակելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկից հանվել է ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու պահանջը։ Նախկին կարգավորման համաձայն՝ հղիության 22-րդ շաբաթից հետո չաշխատող մայրերին տրվում էր ծննդօգնության պետական հավաստագիր՝ նպաստի այս տեսակից օգտվելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր