00:00:00

Կորոնավիրուսով վարակված մարդկանց մոտ կրկնավարակի դեմ 5 ամսվա իմունիտետ է ձևավորվում. հետազոտություն

20:50, 14 հունվար 2021 Աշխարհ

Կորանավիրուսով վարակված մարդիկ կրկին վարակվելուց կարող են պաշտպանված լինել հինգ ամիս ժամկետով: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի Հանրային առողջապահության կենտրոնի հրապարակած նոր ուսումնասիրության մեջ: Ուսումնասիրության տվյալներով՝ պարզվել է, որ կորոնավիրուսով արդեն վարակված լինելու հանգամանքը 83 տոկոսով կարող է նվազեցնել կրկին վարակվելու վտանգը՝ այն մարդկանց համեմատ, որոնք դեռևս չեն վարակվել: Սակայն մասնագետները նշում են, որ պաշտպանվածությունը բացարձակ բնույթ չի կրում, ինչը նշանակում է, որ մարդիկ կարող են կրկին վարակվել: Նշվում է նաև, որ կորոնավիրուսով վարակված մարդիկ, որոնք իմունիտետ են ձեռք բերել վիրուսի դեմ, կարող են դրա մասնիկները կրել օրգանիզմում՝ քթում կամ կոկորդում, և այդպիսով վարակիչ լինել այլ մարդկանց համար: «Մենք հիմա գիտենք, որ վարակվածներից շատերը, որոնց մոտ հակամարմիններ են ձևավորվել, պաշտպանված են կրկնավարակից, սակայն սա վերջնական արդյունք չէ, և մենք հստակ չգիտենք, թե որքան կարող է տևել պաշտպանվածությունը»,- ասել է Հանրային առողջապահության կենտրոնի ավագ խորհրդատու, ուսումնասիրության համահեղինակ Սյուզան Հոփքինսը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր