00:00:00

Հայաստանում գործարկվել է ԴՆԹ փորձաքննություններ իրականացնող 2-րդ սարքը

18:28, 14 հունվար 2021

Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել և արդեն իսկ սկսել է գործարկել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ, ինչը հնարավորություն կտա ավելի արագ կազմակերպելու զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացը: Սարքն ուսումնասիրում է մարդու գենոմին բնորոշ կարճ տանդեմային հատվածները, որը թույլ է տալիս կատարել դատագենետիկական նույնականացման փորձաքննություններ՝ արյունակցական կապի հաստատման միջոցով և ստանում միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալներ: Հիշեցնենք, որ մինչ այս Հայաստանն ուներ ընդամենը մեկ նման սարք, որը ձեռք էր բերվել 2018 թվականի դեկտեմբերին: Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած պատերազմի ընթացքում և մինչ օրս այն աշխատում է 24/7 ռեժիմով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր