00:00:00

1 ամսում 400.000 դոլար պարգևավճար ԱԺ-ում՝ տնտեսական ճգնաժամի ֆոնին

16:18, 14 հունվար 2021

Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան՝ Ազգային ժողովի աշխատակազմը գրավոր տեղեկացրել է (կցվում է), որ պատգամավորներն ու աշխատակազմը 2020 թ. սեպտեմբերին ևս ստացել են պարգևատրում՝ ամսական պաշտոնային դրույքի 75 տոկոսի չափով: Փաստորեն, COVID-19 համավարակի շարունակվող հետևանքների, տվյալ պահին արձանագրված շուրջ 6 տոկոս տնտեսական անկման և խորացող սոցիալական ճգնաժամի պայմաններում, ինչպես նաև պատերազմական առաջին օրերին ԱԺ 131 պատգամավորները նախորդ տարվա սեպտեմբերին ստացել են՝ -       շուրջ 65 միլիոն դրամ պարգևատրում, -       87 միլիոն դրամ աշխատավարձ, -       միասին՝ 152 միլիոն դրամի չափով վարձատրություն: Մեկ պատգամավորի հաշվով վարձատրությունը սեպտեմբերին կազմել է 1 միլիոն 160 հազար դրամ, որը շուրջ 37 անգամ գերազանցում է անապահով մեկ ընտանիքին տրամադրվող ամսական նպաստի միջին չափը: ԱԺ աշխատակազմի 603 աշխատողների պարգևատրումը սեպտեմբերին կազմել է շուրջ 127 միլիոն, աշխատավարձը՝ 169 միլիոն, իսկ ամբողջական վարձատրությունը՝ 296 միլիոն դրամ: Այսպիսով՝, 2020 թ. սեպտեմբերին ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը ստացել են 192 միլիոն դրամի չափով (շուրջ 400.000 դոլար) պարգևատրում: Ընդ որում, 2020 թ. պետական բյուջեով ՀՀ ԱԺ պատգամավորների և աշխատակազմի աշխատավարձերի ու պարգևատրումների համար նախատեսված էր շուրջ 4 միլիարդ, միայն պարգևատրումների համար՝ շուրջ 900 միլիոն դրամ:     No description available.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր