00:00:00

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը

12:39, 14 հունվար 2021

Կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով 72 տարեկան հասակում մահացել է ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Սամվել Գալստյանի փաստաբան Վաչագան Քոսյանից։ Նշենք, որ նախկին փոխնախարարը ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով ուներ ամբաստանյալի կարգավիճակ։ 1984-1991 թվականներին Քաղցրաշենի կոլտնտեսության վարչության նախագահն էր, 1989-1991 թվականներին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավոր։ 2001 թվականին նշանակվել է Արարատի մարզպետի տեղակալ։ 2003-2016 թթ. աշխատել է որպես ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ, 2016 թվականին ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր