00:00:00

«Դատավորների թվաքանակի ավելացումը կբերի քրեական գործերի քննության ժամկետների կրճատման». Ռուստամ Բադասյան

12:20, 14 հունվար 2021 Իրավական

Այսօր Կառավարության նիստում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ ներկայացվող փաթեթով ներդնում են երկու ենթամասնագիտացում՝ մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտը և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացում: Նախարարը նշեց, որ նախատեսվում է դատավորների թվակազմի ավելացում: «Ընդհանուր թվով՝ մինչև 21 դատավորի հաստիք կլինի Առաջին ատյանի դատարանում ու 3 դատավորի հաստիք՝ Վերաքննիչ քրեական դատարանում»,- ասաց նախարարը: Ռուստամ Բադասյանի խոսքով՝ նախագծերի փաթեթի ընդունումը անհետաձգելի է, քանի որ հարյուր հազար բնակչին բաժին ընկնող դատավորների քանակով Հայաստանի վիճակագրությունը բացասական առումով տարբերվում է ԵԽ այլ երկրների փորձից: «Այսինքն՝ դատավորների թվաքանակի ավելացումը կբերի քրեական գործերի քննության ժամկետների կրճատման»,- հավելեց նա: Որոշումն ընդունվեց միաձայն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր