00:00:00

ՊՆ դարպասներին մեքենայով հարվածած հոր դեմ քրեական գործ է հարուցվել «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի և Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի հրահանգով

00:30, 14 հունվար 2021 Իրավական

Շրջանառվող տեղեկությունները, թե անհետ կորած զինծառայողի հոր դեմ քրեական գործ է հարուցվել ՔԿ Երևանի քննչական վարչության պետ Անրի Վարդանյանի հրահանգով, չի համապատասխանում իրականությանը: Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ, անհետ կորած զինվորի՝ ՊՆ դարպասներին մեքենայով հարվածած հոր  դեմ քրեական գործ է հարուցվել «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի և Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի հրահանգով: Իսկ գործընթացը համակարգում է Զինվորական դատախազ Վահե Հարությունյանը: Տղամարդը բարձրացված հանրային աղմուկից հետո այսօր ազատ է արձակվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր