00:00:00

Իտալիայում կարող է քաղաքական ճգնաժամ սկսվել. կառավարության մի շարք անդամներ հեռանում են պաշտոնից

00:22, 14 հունվար 2021 Աշխարհ

Իտալիայի «Կենդանի Իտալիա» կուսակցության առաջնորդ, երկրի նախկին վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է իր կուսակցության ներկայացուցիչների՝ կառավարությունից հեռանալու մասին, ինչը կարող է հանգեցնել ներկայիս գործող կոալիցիայի մեծամասնության կորստին, որն էլ իր հերթին կառավարական ճգնաժամ կառաջացնի: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Ռենցին ընդգծել է, որ ներկայիս «ճգնաժամն իր կուսակցության մեղքով չի սկսվել», այլ գոյություն է ունեցել ամիսներ շարունակ: «Աթոռից հրաժարվելն ավելի դժվար է, քան ստատուս-քվոն պահպանելը»,-հավելել է գործիչը: Նախկին վարչապետի խոսքով՝ իր կուսակցությունը դեռ կարող է մնալ խորհրդարանական մեծամասնության կազմում, սակայն միևնույն ժամանակ պատրաստ է անցնել ընդդիմության շարքը: «Բանն այն է, որ ինչպիսին էլ լինի ճգնաժամի ելքը, մենք խնդիրներ չունենք, կարող ենք լինել մեծամասնության կազմում, եթե մեզ ցանկանում են այնտեղ տեսնել, բայց ոչ տեղ լրացնողի դերում»,- ասել է Ռենցին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր