00:00:00

Մարտիմեկյան ողբերգությունից 10-ը տարի է անցել (տեսանյութ)

04:14, 01 մարտ 2018

Մարտիմեկյան ողբերգական իրադարձություններից 10-ը տարի անց: 2008 թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների արդյունքների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին: Մարդիկ սկսեցին հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ: Նույն օրը երեկոյան երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն հայտարարեց, ապա ուժային կառույցները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում` երկու ոստիկան, եւս 200 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան: Զոհված քաղաքացիներից յոթը՝ Տիգրան Խաչատրյանը, Զաքար Հովհաննիսյանը, Գոռ Քլոյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Դավիթ Պետրոսյանը, Արմեն Ֆարմանյանը, Գրիգոր Գեւորգյանը, խաղաղ ցույցի մասնակիցներ էին, իսկ Համլետ Թադեւոսյանը՝ ՀՀ ոստիկանության զորքերի սպա: Եւս երկու հոգի՝ ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը եւ խաղաղ ցուցարար Սամվել Հարությունյանը, մահացան ավելի ուշ՝ մարտի 1‐ին ստացած վնասվածքների հետեւանքով: Մինչեւ օրս Մարտի 1‐ի զոհերից որեւէ մեկի մահվան հանգամանքները բացահայտված չեն, սպանությունների կատարողներն ու կազմակերպիչները չեն ենթարկվել քրեական պատասխանատվության: Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ պատասխանատվություն կրեցին քաղաքացիական անձինք: Ընդդիմադիր հայացքներով հայտնի 65 անձ դատապարտվեց ազատազրկման, 6-ը` արդարացվեցին, իսկ Շանթ Հարությունյանը ճանաչվեց անմեղսունակ: Ավելի ուշ ազատազրկվածներից 28-ին ներում շնորհվեց ՀՀ նախագահի անունից, 26-ը համաներմամբ ազատվեցին պատժի չկրած մասից: Եվրոպական դատարան բողոքներ են գրել տասնյակ ընդդիմադիրներ և մարտի 1-ի զոհերից 9-ի իրավահաջորդներ: Մարտի մեկից տասը  տարի անց: Ոճրագործության իրական մեղավորները պատժված չեն: Այս տարիների ընթացքում ստեղծվել են Մարտի մեկի իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովներ, որոնք սակայն որեւէ նշանակություն չեն ունեցել: Մարտի մեկը գարնան առաջին օրն է… Ներկայացնում ենք նաեւ տեսանյութ 2018 թվականի մարտի 1-ին՝ Երեւանում տեղի ունեցող զարգացումներից: https://www.youtube.com/watch?v=MZq42fwigfw Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր