00:00:00

Վաղը առավոտյան 08.00-ից լինելու եմ «Զվարթնոց» օդանավակայանի մոտ և արգելելու եմ դավաճանին մեկնելու Մոսկվա. Արսեն Բաբայան

19:51, 10 հունվար 2021

Վաղը առավոտյան 08.00-ից լինելու եմ «Զվարթնոց» օդանավակայանի մոտ և արգելելու եմ դավաճանին մեկնելու Մոսկվա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը: «Վաղը առավոտյան 08.00-ից լինելու եմ «Զվարթնոց» օդանավակայանի մոտ և արգելելու եմ դավաճանին մեկնելու Մոսկվա։ Միացիր ինձ և միասին կանխենք մեր հայրենիքի կործանումը: Հայաստանի ու Արցախի շահերի դեմ ընդունվող ցանկացած որոշում ճանաչվելու է ոչ լեգիտիմ, մերժվելու է հայ ժողովրդի կողմից, չի վավերացվելու ու չեղարկվելու է իշխանափոխությունից հոտո։ Այդ հանդիպման արդյունքները կարող են վերածվել «նոյեմբերի 9»–ի կապիտուլյացիայի շարունակության։ Ենթադրյալ համաձայնության բոլոր կողմերին զգուշացնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը, չունի համապատասխան մանդատ: Կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին տեր կանգնել մեր երկրին ու թույլ չտալ դավաճանության հաղթարշավ և գալ օդանավակայան։ Մեր երկրի աղետալի ընթացքը կանգնեցնելու միակ տարբերակը դավաճան իշխանության հեռացումն է»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր