00:00:00

Այս իշխանությունը փակել է Արցախի էջը՝ դուրս մղել հարցը ՀՀ առաջնային օրակարգից. Տիգրան Աբրահամյան

18:00, 10 հունվար 2021

ՌԴ-ն նվազագույնը հաղորդագրությունների մակարդակով ավելի մեծ նշանակություն է տալիս Արցախին, քան Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնից ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը: «Մոսկվայում կայանալիք հանդիպման փաշինյանական օրակարգում Արցախը չկա՝ այդ թեմայով խոսնակի գրառումը վկա։ Տնտեսական հարցեր, կոմունիկացիաներ և այլն, բայց ոչինչ Արցախի ու Արցախի շուրջ կուտակված սպառնալիքների մասին։ Հետաքրքրական է, որ նույն հանդիպման վերաբերյալ ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրությունում որպես օրակարգային հարց նաև նշվում է ռեգիոնալ խնդիրներն ու պատերազմից տուժած բնակիչներին աջակցման մասին։ ՌԴ-ն նվազագույնը հաղորդագրությունների մակարդակով ավելի մեծ նշանակություն է տալիս Արցախին, քան Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը։ Եզրակացությունը մեկն է՝ այս իշխանությունը փակել է Արցախի էջը՝ դուրս մղել հարցը ՀՀ առաջնային օրակարգից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր