00:00:00

Օդի ջերմաստիճանը կբարձանա 4-6 աստիճանով. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

16:24, 10 հունվար 2021

Հանրապետության տարածքում՝ հունվարի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի երեկոյան առանձին շրջաններում, 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Քամին՝  հարավային՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը  հունվարի 10-13-ն աստիճանաբար կբարձանա 4-6 աստիճանով: «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում հունվարի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի  -6-8, վաղը ցերեկը՝ -4 -6: Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում գիշերը՝ -11 -16, ցերեկը՝0 -3, Կոտայքի լեռներում գիշերը՝ -10-13, ցերեկը՝0 +4, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -10 -13, ցերեկը՝ -6 -9, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -6 -11, ցերեկը՝ 0 +5, Լոռիում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +11+16, Տավուշում գիշերը՝ 2+7, ցերեկը՝ +13+18 Արագածոտնի լեռներում գիշերը՝ -10-13, ցերեկը՝ -2 +2, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -10-12, ցերեկը՝ -6-9, Արարատում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -5-8, Արմավիրում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -5-8, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ 0 +4, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -5-8, Սյունիքի հովիտներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +12+17, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +10+15, Արցախում գիշերը՝ 2+7, ցերեկը՝ +15+20:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր