00:00:00

Փրկարարները հայտնաբերել են Ինդոնեզիայում կործանված Boeing-ի բեկորները

10:45, 10 հունվար 2021 Աշխարհ

Ինդոնեզացի փրկարարները հայտնաբերել են Ճավայի ծովում կործանված Sriwijaya Air ավիաընկերության ինքնաթիռի բեկորները: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով հանրապետության ռազմածովային ուժերի ներկայացուցչին: «Մեզ հաջողվել է գտնել ավիափոխադրողի գույնով ներկված թափքի բեկորներ, էլեկտրական լարեր»,-ասել է ռազմածովային ուժերի ներկայացուցիչը: Նա պարզաբանել է, որ «ինքնաթիռի մասերը հայտնաբերվել են Լակի և Լանկանգ կղզիների միջև», որոնք Սերիբու արշիպելագի մաս են կազմում: «Մոտ ապագայում այդ ամենը ափ կհանվի», - ավելացրել է պաշտոնյան: Հիշեցնենք, որ ուղևորատար ինքնաթիռի հետ կապը կորել է մայրաքաղաք Ջակարտայից Պանտիանակ քաղաք ուղևորվելիս: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ինքնաթիռն ընկել է Ճավա ծովի ջրերում: Օդանավում առնվազն 65 մարդ է եղել՝ 53 ուղևոր, որոնց թվում՝ 10 երեխա և անձնակազմի 12 անդամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր