00:00:00

Մարդիկ, ովքեր զինվոր են բանակ ճանապարհում, պետք է հստակ հասկանան` ինչ խնդիր են լուծում իրենց տղաները. Տիգրան Աբրահամյան

15:07, 08 հունվար 2021

Հասկանում եմ այն ծնողներին, ում որդիները զորակոչվում են բանակ և ովքեր մեծ թվով հարցեր ունեն Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սակայն խիստ վտանգավոր եմ համարում հանրության շրջանում ակտիվացած՝ հայաստանցիների Արցախում ծառայել-չծառայելու թեզը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը: «Ես հասկանում եմ, որ սա շատ դեպքերում խրախուսվում է իշխանության կողմից, որովհետև նրանք Ադրբեջանի հետ այդ թեմայով քննարկումներ-պայմանավորվածություններ ունեն։ Բայց նաև հասկանում եմ, որ հանրության շրջանում խիստ մտահոգություններ է առաջացել հատկապես նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների խախտման և հայ զինծառայողների նոր գերեվարումների հետ կապված հարցերը։ Մարդիկ իրենց մաշկի վրա զգում են պետության բացակայությունը, ինչը ցավոք մեծ թվով բացասական հետևանքներ է իր հետ բերում։ Արցախում մեր հայրենակիցներն են, մեր ընկերները, հայի տեսակը և նրանք մեր բոլորի սատարման կարիքն ունեն։ Արեք տարանջատենք վատ իշխանություն կամ դրա բացակայություն ձևակերպումները արցախցիների կողքին լինելու և հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով նրանց աջակցելու անհրաժեշտությունը։ Պաշտպանության նախարարը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պետք է մարդկանց հետ պարզ լեզվով խոսեն, որքան էլ որ դա նրանց համար այս փուլում դժվար լինի։ Ի վերջո, իրենք ևս պատասխանատու են ստեղծված իրավիճակի և դրա հնարավոր վտանգավոր զարգացումների համար։ Մարդիկ, ովքեր զինվոր են բանակ ճանապարհում, պետք է հստակ հասկանան, թե ինչ խնդիրներ են լուծում իրենց տղաները և ինչպես է իր անելիքները տեսնում պետությունը։ Իսկ նրանց զորակոչելու և մեր հայրենիքի ամենատարբեր հատվածներ ծառայության մեկնելու խիստ անհրաժեշտությունը կա։ Վաղարշակ Հարությունյան, Օնիկ Գասպարյան, օգտագործեք ցանկացած առիթ մարդկանց հետ խոսելու, նրանց մտահոգող հարցերի պատասխանը տալու, նրանք դրա կարիքն ունեն»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր