00:00:00

Սեփական երկրում պատանդի վերածված և երկիրը գաղութայնացման տանող դավաճանը, հերթական գիշերային դավադրությանն է պատրաստվում․ Լիլիթ Գալստյան

03:44, 08 հունվար 2021 Քաղաքականություն

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԴԱՎԱՃԱՆԸ ՄԵՐ ԱՆՈՒՆԻՑ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ Ամենածանր մղձավանջում չէինք կարող երևակայել այն, ինչ տեղի ունեցավ: Պարտությունը շարունակվում է՝ հատելով անդառնալիության բոլոր կետերը: Հայաստանը նման է ավազե ժամացույցի, որի վերին հատվածը վաղուց դատարկ է: Երկրի ղեկը շարունակում է պահել դավաճան և ոչնչատեսիլ մի ստահակ՝ դրա դիմաց տալով ամեն բան, ինչ հնարավոր է, ինչ ուզում են: Նա անգամ չի ծախում, պարզապես տալիս է, տալիս է անսակարկ, անդիմադրություն ու անվերապահ, առանց բանակցելու՝ բանավոր համաձայնություններով... Դավաճանը նաև հիվանդ է, փառասեր ու անբարոյական. նրան չեն կանգնեցնում զոհերը, կորուստները, պետականության և ինքնիշխանության կոլապսը, մարդկային նզովքն ու ատելությունը: Սեփական երկրում պատանդի վերածված և երկիրը գաղութայնացման տանող դավաճանը, հերթական գիշերային դավադրությանն է պատրաստվում: Բարոյական, քաղաքական և իրավական լեգիտիմություն չունեցողը մոսկովյան պայմանագրի ստորագրմանն է պատրաստվում, և այդ ամենը ժողովրդի թիկունքում, մեր հասարակության կողմից մերժված, իրեն պարտադրած ինքնամեկուսացման մեջ: Ստահակի և մեր պետության մեկուսացումը վաղուց է սկսվել. հետպատերազմյան այս ողջ ընթացքում Հայաստանը չի օգտվել միջազգային իրավունքի ոչ մի հնարավորությունից, պահանջատեր չի եղել, չի սկսել և ոչ մի քաղաքաիրավական գործընթաց, ուր փորձ կարվեր պաշտպանել մեր պետականության շահերը, գնահատական կտրվեր Ադրբեջանի կամ Թուրքիայի ագրեսիային, հիմք տալով մեր ապագա բանակցային գործընթացներին: Սպասել, թե մեր ազգային շահերը խորապես դավաճանած, քաղաքականապես տգետ, երկխոսելու մեջ խեղկատակ, մարդկայնորեն ու միջազգայնորեն նվաստացած մեկն ի զորու է ազգային կենսական շահեր հետապնդել ու պաշտպանել դրանք, անիմաստ է և անպտուղ: Նրա ստորագրած, նրա մշակած և նրա կողմից համաձայնած ցանկացած փաստաթուղթ մեր հասարակությունը պետք է մերժի և առ ոչինչ գնահատի: Դավաճանը հայ ժողովրդի անունից և մեր հեռանկարի հետ կապված որևէ փաստաթուղթ ստորագրելու և պարտականություններ ստանձնելու իրավունք չունի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր