00:00:00

Ադրբեջանցիները Կապանի օդանավակայանի մոտ իրենց դրոշն են տեղադրել, այն իրենց դիտարկման ներքո է. քաղաքապետ

21:00, 07 հունվար 2021

Ադրբեջանցիները Կապանի օդանավակայանի մոտ երեկ՝ հունվարի 6-ին, իրենց դրոշն են տեղադրել։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնել է Կապան քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։ Քաղաքապետի խոսքով՝ ադրբեջանցիները Կապանի օդանավակայանին մոտ են դիրքավորվել. «Ներկա պահին օդանավակայանը գտնվում է ադրբեջանցիների դիտարկման ներքո»։ Փարսյանը նշել է, որ Կապանի առնչությամբ այս ընթացքում որեւիցե արտառոց դեպք չի գրանցվել։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին՝ ՀՀ ՊՆ-ի հրամանով՝ Սյունիքի մարզի Գորիսի եւ Կապանի շրջանների դիրքերից հայկական ԶՈւ-երը նահանջել են։ Ըստ այդմ, մի շարք գյուղերի անվտանգության հարցն է առաջ եկել։ Նշենք, որ հունվարի 5-ին ադրբեջանական վերահսկողության ներքո անցավ նաեւ Շուռնուխ գյուղից 12 տուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր