00:00:00

Մոսկվայում բազմահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով 4 մարդ է մահացել

19:37, 07 հունվար 2021 Աշխարհ

Մոսկվայի արևմուտքում գտնվող բազմահարկ շենքերից մեկի բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով 4 մարդ է զոհվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մայրաքաղաքի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից: Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Բելովեժսկայա փողոցում գտնվող 22 հարկանի բնակելի շենքի 7-րդ հարկում գտնվող բնակարանում։ «Ցավոք, հրդեհի հետևանքով զոհվել է չորս մարդ։ Հրդեհը մարվել է»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նա նաև հայտնել է, որ փրկարարներին հաջողվել է փրկել հինգ մարդու կյանք։ Հրդեհի բռնկման պատճառի մասին դեռևս չի հաղորդվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր