00:00:00

Ալբերտ Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 1-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

02:33, 01 մարտ 2018 Մշակույթ

Ստեղծված կառավարական հանձնաժողովի որոշմամբ ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 1-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ ժամը 18:00-ից 20:00-ը: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից, Ալբերտ Մկրտչյանի վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա Երևանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում՝ մարտի 2-ին՝ 11:00-ից 13:00-ն: Ալբերտ Մկրտչյանը մահացել է փետրվարի 28-ի առավոտյան՝ երկարատև հիվանդությունից հետո։ Փետրվարի 27-ին լրացել էր ռեժիսորի 81-ամյակը։ Ալբերտ Մուշեղի Մկրտչյանը ծնվել է 1937 թվականի փետրվարի 27–ին Լենինականում։ Նա հայտնի ու սիրված դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի փոքր եղբայրն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր