00:00:00

Հայտնաբերվել եւս 22 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

19:32, 30 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Որոնողական աշխատանքների արդյունքում Հադրութից, Ջաբրայիլից, Կուբաթլուից եւ Զանգելանից հայտնաբերվել է 22 աճյուն: Այս մասին այօր՝ դեկտեմբերի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։ «Այսօր մեկ ջոկատ իրականացնում է որոնողական աշխատանքներ Ֆիզուլիում։  Եվս մեկ խումբ պետք է որոնողական աշխատանքներ իրականացներ Կուբաթլուում, սակայն ադրբեջանական կողմը, խախտելով պայմանավորվածությունը, թույլ չի տվել։ Տոն օրերին կլինեն որոնողական աշխատանքներ, թե ոչ՝ կախված է ադրբեջանական կողմից»,- հավելեց Հունան Թադեւոսյանը։ Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1133 զոհված զինծառայողի մարմին: Հիշեցնենք, որ նախօրերին ադրբեջանական կողմը չէր թույլատրել որոնողական աշխատանքներ կատարել Ֆիզուլիում, իսկ ավելի վաղ՝ Հադրութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր