00:00:00

Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում պայթյուններ կլինեն. ԱԻՊԾ

18:57, 29 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են. «Հարգելի հայրենակիցներ, Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ օրվա ընթացքում պայթյուններ կլինեն Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում: Սակրավորական ջոկատներն այդ տարածքից հայտնաբերել են չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերք: Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չհայտնվել: Պարզաբանումների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր