00:00:00

Որոնողափրկարարական երեք խմբերին այսօր թույլ չեն տվել մեկնել Հադրութ․նրանք վերադառնում են

22:40, 28 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնող երեք խմբերին այսօր թույլ չեն տվել մեկնել Հադրութ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգիրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։ «Որոնողափրկարարական խմբերն այսքան ժամանակ եղել են Մարտունու ու Հադրութի շրջանի Շեխեր- Դրախտիկ գյուղերի միջակայքում, որտեղ որոնողական աշխատանքները դադարեցվել են։ Ադրբեջանցիներն ասել են, որ առաջ չեն կարող գնալ, այսինքն՝ Դրախտիկից այն կողմ Հադրութի շրջանն է եւ հայկական կողմը չի մտել։ Հիմա որոնողափրկարարական աշխատանք իրականացնող 3 խումբն էլ վերադառնում է։ Երբ որ պայմանավորվածություն ձեռք բերվի եւ թույլտվություն լինի, այդ ժամանակ կմտնեն»,-ասաց Հունան Թադեւոսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր