00:00:00

«Մահացու» Սուրբ Ծնունդ Կալիֆորնիայում. իշխանությունները կոչ են անում զերծ մնալ զանգվածային տոնակատարություններից

17:45, 26 դեկտեմբեր 2020 Աշխարհ

«Մահացու» Սուրբ Ծնունդը Կալիֆորնիայում ուղեկցվում էր սեփական տան սահմաններից դուրս զանգվածային տոնակատարությունների, եկեղեցական արարողություններին մասնակցելուց եւ կորոնավիրուսի դեպքերի աճին հանգեցնող ցանկացած գործողությունից խուսափելու կոչերով, հաղորդում է Associated Press-ը: Ընկերների եւ հարազատների հետ տոնելը կարող է գայթակղիչ լինել համավարակի ֆոնին, որը նահանգում շուրջ 24.000 մարդու կյանք է խլել եւ փլուզել է տնտեսությունը: Սակայն իշխանությունները կրկնել են իրենց նախազգուշացումները` հայտարարելով, որ Գոհաբանության օրը տոնելուց հետո, որի ժամանակ մարդիկ դիմակներ չէին կրում եւ  սոցիալական հեռավորություն չէին պահպանում, կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ էր գրանցվել, եւ այժմ բնակիչներին կոչ են անում զերծ մնալ Ամանորը տոնելուց: Այս կապակցությամբ նահանգի որոշ ռեստորանային եւ զվարճանքի համալիրներ չեղյալ են հայտարարել նախատեսված հազարավոր մարդկանց մասնակցությամբ մասնավոր երեկույթները: Ըստ Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսոմի` հիվանդանոցներն «աննախադեպ ճնշման» տակ են, եւ եթե այս միտումը շարունակվի, 30 օրվա ընթացքում վիրուսից հոսպիտալացման թիվը կարող է կրկնապատկվել: Հիշեցնենք, որ Կալիֆորնիան ԱՄՆ առաջին նահանգն է դարձել, որում վարակման դեպքերի թիվը գերազանցել է 2 միլիոնը: Ուրբաթ օրը նահանգը հայտնել էր կորոնավիրուսով վարակման  39.000 դեպքի մասին: Ընդ որում, կորոնավիրուսով հիվանդ 312 մարդ է մահացել, ինչը նախորդ օրվա համեմատ 1.3 տոկոսով գերազանցել է մահացության մակարդակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր