00:00:00

Ուզբեկստանում 5.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

17:15, 26 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Շաբաթ օրն Ուզբեկստանի արեւելքում 5.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Աղետի էպիկենտրոնը գտնվել է Ֆերգանա քաղաքից 18 կմ դեպի հարավ (բնակչությունը մոտ 164 հազար մարդ): Օջախը գտնվում էր 2 կմ խորության վրա: Ուզբեկստանի Արտակարգ իրավիճակների նախարարությանը կից սեյսմիկ կանխատեսման մոնիտորինգի կենտրոնի տվյալներով` հանրապետության մեծ մասում տեղի ունեցած 5.2 բալ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր հարեւան Ղրղզստանում: «Դեկտեմբերի 26-ին Տաշքենդի ժամանակով ժամը 15:28-ին (Մոսկվայի ժամանակով 13:28), Ղրղըզստանում 5.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: Խորությունը` 10 կմ: Էպիկենտրոնից մինչեւ Տաշքենդ հեռավորությունը 238 կմ է դեպի հարավ-արեւելք»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ցնցումների ուժը Ֆերգանայում 6 բալ է կազմել, Անդիժանում եւ Նամանգանում` 4 բալ, իսկ Տաշքենդում եւ հանրապետության այլ քաղաքներում` 2 բալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր