00:00:00

ԼՂ-ում խաղաղապահ զորակազմի հետ անցկացվել են բժշկական պատրաստության պարապմունքներ․ ՌԴ ՊՆ

14:58, 26 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի անձնակազմի հետ բժշկական ջոկատն անց է կացրել բժշկական պատրաստության պարապմունքներ, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ Նշվում է, որ շուրջ 30 սանհրահանգիչներ խաղաղապահների համար մշակել են տարբեր առաջադրանքներ՝ արյունահոսությունների դադարեցում, վիրակապում, արտակարգ վերակենդանացման համար տրամադրվող օգնություն և այլն։ Պարապմունքների ընթացքում զինծառայողներին ցուցադրվել են ձեռքի տակ եղած միջոցների օգնությամբ և տեղանքի դժվարամատչելի հատվածներից վիրավորներին տարհանելու գործողությունները։ Խաղաղապահ զորախմբի հետ մարտական պատրաստության պարապմունքներն անցկացվում են կանոնավոր կերպով և միտված են զինծառայողների մասնագիտական պատրաստության մակարդակի շարունակական բարձրացմանը, ստացված հմտությունների կատարելագործմանը, ինչպես նաև ստորաբաժանումների մարտունակության սահմանված պահանջների պահպանմանը, ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր