01:32:02

Հայաստանում ֆիզիկական բռնությունից ավելի լուրջ խնդիր է հոգեբանական բռնությունը. Անի Զախարյան

01:21, 01 մարտ 2018

«Այսօր կրկին ուզում եմ շարունակել հոգեբանական բռնության թեման, քանզի այն ծաղկում է մեր երկրում և, ցավոք, հասարակությունը դեռ չունի այն գիտակցությունը, որ ֆիզիկական բռնությունից ավելի մեծ ահազանգ է հոգեբանական բռնությունը: Շատ կանայք, շատ երեխաներ հենց իրենց ընտանիքներում ամեն օր ենթարկվում են հոգեբանական բռնության և եթե ֆիզիկական բռնությունը ակնհայտ է երևում, հոգեբանական բռնությունը ակնհայտ չի երևում, սակայն ամենամեծ հոգեբանական ազդեցւթյունն է թողնում մարդու կյանքի և կենսագործունեության վրա: Շատերը ինքնասպանության են դիմում երկարամյա հոգեբանական բռնության արդյունքում: Շատ ընտանիքներում սովորական երևույթ է դարձել կանանց և երեխաների հետ ածականներով, կիսահայհոյախառն արտահայտություններով շփվելը, հասարակության մեջ օրըստօրե ծաղկում է միմյանց նկատմամբ գռեհկությունն ու վիրավորական շփման անընդունելի վարքագիծը: Եվ ուրեմն, ի՞նչ… Մի պահ կանգ առնենք, մտորենք այս հարցի շուրջ և հասկանանք, որ Հայաստանում ֆիզիկական բռնությունից ավելի լուրջ խնդիր է հոգեբանական բռնությունը և այն կանխարգելելու համար նույնպես օրենք պետք է ընդունվի»: «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյան

Լրահոս

Արխիվ

Նոյեմբեր 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30