00:00:00

«Փաստ». Ինչո՞ւ են իշխանական ու մերձիշխանական շրջանակներն արշավ սկսել ՄԻՊ-ի դեմ

13:55, 26 դեկտեմբեր 2020 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում իշխա նական ու «մերձիշխանական» որոշակի շրջանակներ հետեւողականորեն թիրախավորել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին եւ փորձում են վարկաբեկել նրան: Այնինչ, շատերի համոզմամբ, սահմանադրական ինստիտուտներից երեւի թե միակը, որը լիարժեքորեն, պրոֆեսիոնալ կերպով գործել է պատերազմի ողջ ընթացքում (նաեւ դրանից առաջ) եւ հետ պ ատերազմական այս շրջանում, հենց ՄԻՊ-ն է: Սակայն հենց այդ հանգամանքն էլ զայրացնում է Նիկոլ Փաշինյանին, որի թիմակիցները արշավ են սկսել Թաթոյանի դեմ: Ի դեպ, սա նորություն չէ: Դեռեւս մայիսին մենք գրել էինք, որ ըստ թերթի հավաստի տեղեկությունների, իշխանությունները ակտիվորեն քննարկում են նաեւ ՄԻՊ-ին «յուրայինով» փոխելու հարցը: Կուլիսներում շրջող խոսակցությունների համաձայն, ՍԴ «ճգնաժամը լուծելուց» հետո Փաշինյանը ցանկանում էր անցնել ՄԻՊ-ին, սակայն հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին: Հիմա, կարծես, իշխանությունների «ախորժակն» այս առումով նորից է բացվել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր