ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այժմ անհնազանդության ակցիաներ են իրականացվում նաև Մաշտոցի պողոտայում:
Ոստիկանները րոպեներ առաջ սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին: Ընթացքում իրավիճակը լարվեց. ցուցարարների և իրավապահ համակարագի ներկայացուցիչների միջև տեղի ունեցավ հրմշտոց:
Ոստիկանները շարունակում են պարբերաբար բերման ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին: