00:00:00

GPS «արտասահմանյան» տառեր` մարդկանց հիմարացնելու համար Խմբագրի անկյուն

19:47, 25 դեկտեմբեր 2020

GPS-ով սահման գծելը պարզ հանրության («պողոսների») շրջանում  ընկալվում է անգլերեն իմանալու պես մի բան. ով գիտի՝ զարգացած է, իսկ իր խոսքերը՝ գերագույն ճշմարտություն: Այսինքն՝    եթե այդ «խորհրդավոր» համակարգի հենքի վրա է գծում Նիկոլը, ուրեմն դա գերագույն ճշմարտությունն է, իսկ ովքեր պայքարում են դրա դեմ և պահանջում, որ գյուղերն ու շրջանները չհանձնվեն՝ հետամնացներ են կամ չուզվորներ: Հատուկ բացատրենք քաղաքացիների համար։ GPS-ը ամերիկյան նավիգացիոն համակարգ է։ Բոլորը ունեն իրենց սմարթֆոններում նման ալեհավաք, որը տիեզերքում գտնվող արբանյակների օգնությամբ ցույց է տալիս քո գտնվելու կետը երկրագնդի վրա։ Դրա համար է կոչվում Global Positioning System։ Նման համակարգ ունի Ռուսաստանը։ Կոչվում է GLONASS։ Չինաստանը ստեղծել է սեփական համակարգը` BeiDou անունով։ Այսինքն, սա մի համակարգ է, որը տարբեր արբանյակների տվյալներով ֆիքսում է սարքի գտնվելու կետը։ GPS-ը և մյուս համակարգերը ՔԱՐՏԵԶ ՉԵՆ։ Այն սահմաններ հաստատող և, առավել ևս, որոշող ծրագիր չէ։ Ընդամենը նշում է այդ կետի ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԸ։ Իսկ այդ կետի վարչական պատկանելության հարցը որոշվում է սահմանակից երկրների կողմից՝  միջպետական համաձայնագրերով։ Եթե առկա է տարաձայնություն, ապա կողմերը դիմում են երրորդ կողմին կամ միջազգային արբիտրաժ։ Հետևաբար, եկեք հստակ ամրագրենք. երբ ասում են GPS-ով սահման ենք որոշում, ապա պարզապես հիմարացնում են քաղաքացուն։ Իսկ ինչի՞ համար է դա արվում` արդեն ասել ենք։ Դավաճանությունը հո պոզով պոչով չի՞ լինում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր