00:00:00

«Հայրենիքը» չի նահանջելու. դավաճանի հրաժարականն այլընտրանք չունի. հայտարարություն

19:19, 25 դեկտեմբեր 2020

«Հայրենիք»-ը դատապարտում է ընդդիմադիր քաղաքական ուժերին լռեցնելու նպատակով  իրականացվող անօրինական գործողությունները, որոնք ՀՀ վարչապետի աթոռը զավթած Փաշինյանի ուղիղ հրահանգների հետեւանք են։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցությունը։ «Քիչ առաջ ոստիկանական ուժերն ապօրինաբար բերման ենթարկեցին «Հայրենիք» կուսակցության անդամներ Բաբկեն Հարությունյանին ու Արսեն Նիկողոսյանին, որոնք, ի թիվս այլ քաղաքացիների, մասնակցում էին դավաճան Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության գործողությանը։ «Հայրենիք»-ը դատապարտում է ընդդիմադիր քաղաքական ուժերին լռեցնելու նպատակով  իրականացվող անօրինական գործողությունները, որոնք ՀՀ վարչապետի աթոռը զավթած Փաշինյանի ուղիղ հրահանգների հետեւանք են։ «Հայրենիք»-ը չի նահանջելու. դավաճանի հրաժարականն այլընտրանք չունի»,- ասվում է հայտարարության մեջ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր